Քրիստինա Ագիլերան նշանվել է
Փետրվարի 14-ին՝ Սիրահարների օրը, կայացավ ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերայի նշանադրությունը իր զուգընկերոջ՝ պրոդյուսեր Մեթթ Ռաթլերի հետ:
«Նա խնդրեց իմ ձեռքը, և ես ասացի այո»,-գրել է երգչուհին լուսանկարի տակ, որում իր և Մեթի ձեռքերն են՝ հսկայական ադամանդե քարերով մատանիներով:
Զույգը միասին է 2010 թվականից: Երգչուհին ծանոթացել է Մեթի հետ «Բուռլեսկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ Ագիլերան գտնվում էր իր ամուսնու՝ Ջորդան Բրեթմանի հետ ամուսնալուվելու ծանր գործընթացի մեջ: