Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նշանվել է իր վաղեմի ընկերուհու հետ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նշանվել է իր վաղեմի ընկերուհու Կրեսինդա Բոնասի հետ: Այս մասին հայտնում է OK ամսագիրը` վկայակոչելով թագավորական ընտանիքի շրջապատում ունեցած իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով, նրանք նշանվել են այս տարվա մարտին` մեկամյա բաժանումից հետո: Աղբյուրը գրում է, որ 30-ամյա արքայազնն ու 26-ամյա Բոնասը ցանկանում են գաղտնի պահել իրենց միությունը:
Հարին ստացել է տատիկի օրհնությունը, սակայն մեծ դժվարությամբ, քանի որ Եղիսաբեթ թագուհուն այնքան էլ դուր չի գալիս դերասանուհի Բոնասի մասնագիտությունը: