211652_close_icon
views-count87867 դիտում article-date 16:28 22-11-2017

Խոշոր ավտովթար Փարաքարում. վարորդը BMW-ով մխրճվել է բեռնատարի մեջ. նրան օգնության են հասել Ոստիկանության Զորքերի 10 33 զորամասի ծառայողներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան առաջինը օգնության են հասել վթարված բեռնատարի վարորդը, Ոստիկանության Զորքերի 10 33 զորամասի ծառայողներն ու վթարի հարևանությամբ գտնվող անասնաբուժական դեղատան աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում BMW- ի վիրավոր վարորդի և վթարված բեռնատարի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է բեռնատարին: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր