211652_close_icon
views-count63661 դիտում article-date 20:09 19-11-2017

Երևանում 41-ամյա վարորդը Range Rover-ով բախվել է կայանված ավտոմեքենաներին, նրանցից մեկն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Արտեմ Ղարիբյանը իր վարած Range Rover մակնիշի 90 VԼ 090 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 44 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Վազ 21134 մակնիշի 11 GG 221 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 21134-ն էլ բախման հետևանքով առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 55-ամյա Նազե Ամարյանին, իսկ այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի 35 AQ 168 համարանիշի ավտոմեքենային։ Վթար-վրաերթի հետևանքով Ն. Ամարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել Վազ 21134-ի վարորդ, 25-ամյա Է. Մարանդյանը և վթարի հարևանությամբ ապրող մի քանի բնակիչներ, հիմնականում՝ երիտասարդներ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները; Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղարիբյանն աշխատում է «Կարաս» ընկերությունում, իսկ վրաերթի ենթարկված Ն. Ամարյանը՝ «Սանիթեք» ընկերությունում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր