211652_close_icon
views-count127680 դիտում article-date 22:22 14-11-2017

Ողբերգական դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Mitsubishi Pajerօ IO-ի հետևի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ դեպի Մարզահամերգային համալիր տանող ճանապարհին, Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Մալաթիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում՝ Mitsubishi Pajerօ IO մակնիշի 34 NN 658 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում, հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Փաստի առթիվ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր