232299 դիտում
12:48 31-05-2018
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի թերակղզում՝ «07» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Սևանի քննչական բաժնի պետն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի ինքնությունը։
Տեղում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես կատարում են դեպքի վայրի զննություն։
Փաստի առթիվ ավագ քննիչ Հ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ոստիկանության փորձաքրեագիտական գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
191292 դիտում
12:19 14-05-2018
Առեղծվածային դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջնջխված տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15565 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35813 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց