211652_close_icon
views-count46839 դիտում article-date 21:17 02-12-2016

Մոսկվայում ավտոմեքենա են առևանգել՝ չիմանալով հետևի նստատեղում քնած երիտասարդ աղջկա մասին

Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Բելյաևո մետրոյի կայարանի հարևանությամբ, անհայտ անձը ավտոմեքենա է առևանգել, որի հետևի նստատեղում քնած աղջիկ է եղել: Այս մասին հայտնում է RBC-ն: Բանն այն է, որ երիտասարդ աղջիկը եղել է իր 24-ամյա մտերիմի հետ, ով մոլորվել է Մոսկվայում և չիմանալով ճանապարհը՝ իջել է մեքենայի ղեկից, որպեսզի հարցնի ճանապարհին կանգնած տաքսու վարորդներից, սակայն մեքենայի շարժիչը չի անջատել: Ճիշտ այդ պահին անհայտ անձը օգտվելով հարմար պահից՝ նստել է մեքենայի ղեկին և առևանգել մեքենան: Քիչ անց նա նկատել է հետևի նստատեղում քնած աղջկան, ում դուրս է հանել մեքենայից և թողել ճանապարհին: Մի քանի ժամ անց ոստիկանությունը հատնաբերել է հանցագործին, ով, ըստ նախնական տեղեկություների՝ տեղացի չէ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր