211652_close_icon
views-count41280 դիտում article-date 10:25 13-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. հոգեկան խնդիրներ ունեցող 38-ամյա քաղաքացին հարձակվել է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ի տնօրենի վրա, ով բուժօգնության է դիմել հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա վարչական շրջանից: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատից խումբը, ովքեր պարզել են, որ նա տեղափոխել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարևանը՝ 38-ամյա Սերգեյ Պետրոսյանը, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Պետրոսյանին: Վերջինս էլ վերին և ստորին շրթունքի պատռված վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նշված բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Սամվել Պետրոսյանը Սերգեյ Պետրոսյանի կողմից ստացել է նաև սպառնալիքներ, ով ասել է, որ դանակով կհարվածի նրան: Սամվել Պետրոսյանը աշխատում է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր