211652_close_icon
views-count70436 դիտում article-date 20:29 12-11-2017

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 86-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է եղբոր ամառանոցում՝ տանձի ծառի վրա

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի վարչական շրջանի Վերին Աղբյուրակ թաղամասի ամառանոցներից մեկի այգում ծառի վրա տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Կարեն Գրիգորյանն ու Արման Հարությունյանը: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները տանձենու ծառի վրայի իջեցրել են 86-ամյա Կամո Քալանթարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով, ամառանոցը, որի այգում հայտնաբերվել է Կ. Քալանթարյանի դին, պատկանում է նրա եղբորը և՝ ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բարձրացել է ծառ՝ տանձ հավաքելու և տեղի է ունեցել ողբերգությունը: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր