211652_close_icon
views-count113056 դիտում article-date 09:01 24-09-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ գլխի մասում հրազենային վնասվածքով իր ամառանոցում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի դին

Երեկ, սեպտեմբերի 23-ին ինքասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի այգեգործական թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում հրազենային վանսվածքով տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում գլխի աջ մասում հրազենային վնասվածքով հայտնաբերել են ՀՀ Ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ 64-ամյա Հայկ Հարությունյանի դին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանությանն ականատես է եղել Հ․ Հարությունյանի հետ տանը գտնվող նրա մտերմուհին, և նրանք 3 օր մնացել են ամառանոցում, ու այդ ժամին մտերմուհին կրակոցի ձայն է լսել ու արդեն տեսել է գեներալի արնաշաղախ դին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև ատրճանակը, որով ըստ տեղեկությունների՝ ՀՀ նախկին ոստիկանապետն ինքնասպան է եղել։ Տունը, որտեղ հայտնաբերվել է նրա դին, իր ամառանոցն է եղել։ Դեպքի վայր է ժանանել նաև ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր