211652_close_icon
views-count32748 դիտում article-date 12:22 12-11-2017

Գյումրի քաղաքում թալանել են 33-ամյա կին վարորդին պատկանող Mercedes–ը. դեպքի վայր են ժամանել տարածքի բաժնի պետի տեղակալն ու քրեականի ավագ օպերլիազորը

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մ.Ավետիսյան փողոցի բնակչուհի, 33-ամյա Անի Հարությունյանը Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակության վայրի շենքի դիմաց գողացել են իրեն պատկանող, կայանված վիճակում գնտվող Mercedes մակնիշի 34 MN 223 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Ղազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի փորձաքրեագետն ու հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Պարզվել է, որ գողության հետևանքով Ա. Հարությունյանը կրել է մոտ 50 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժետ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր