211652_close_icon
views-count7811 դիտում article-date 22:18 10-11-2017

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման նախագծին վերաբերող հարցեր։ Աշոտ Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատակամ է նախանշված տարածաշրջային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում։ Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման ծրագրին, նախարարը նշել է, որ այդ առումով կառավարության դիրքորոշումը եղել և մնում է նույնը. -Հայաստանը մտադիր է նախատեսված ժամկետում ավարտել գծի կառուցումը։ Գիորգի Սագանելիձեի խնդրանքով Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ընթացքի վերաբերյալ։ [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր