2684 դիտում
18:40 28-02-2019
Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցեր և այս առումով կարևորել հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում: Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության և ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության և բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող անհատույց պետական օգնության հետ կապված հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին Հայաստանի հավանական մասնակցության թեմային:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
19:56 08-02-2021
Տիգրան Ավինյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը
Այս բաժնից
997 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք