211652_close_icon
views-count70451 դիտում article-date 13:28 07-11-2017

Արարատի մարզում ծնողների ներկայությամբ վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Լիաննա Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի ենթարկվելուց հետո։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգոր Ղազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վրաերթը կատարել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արամ Անտոնյանը՝ իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/02/1081327/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Հնարավոր էր՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր