211652_close_icon
views-count51028 դիտում article-date 14:25 06-11-2017

Քննչական բաժինը պարզել է Թբիլիսյան խճուղում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների ու վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 5-ին, Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Սյուզաննա Ասատրյանը։ «Վազ 2106»-ը վարել է Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 82 տան բնակիչ՝ 57-ամա Օկսեն Մելիքյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Nissan-ի վարորդ Ս. Ասատրյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 36-ամյա Սառա Ավետիսյանը և 06-ի ուղևորներ՝ Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 82 տան բնակիչ, 32-ամյա Արաքսյա Մելիքյանը, ով ըստ տեղեկությունների, մահացած Օ. Մելիքյանի դուստրն է, և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Պողոսյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/05/1081509/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին ВАЗ 2106 մակնիշի 11 ՏՍ 213 համարանիշի և Nissan Skyline մակնիշի 50 XՏ 101 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի, որից 3-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ -փրկարարական ջոկատը, տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնցից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներն ու «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը աղջիկ է եղել և վթարի վայրում ակնհայտ երևում էր, որ մեղավորը եղել է ինքը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 06-ին: Մինչ հետաքննիչները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է, ինչի համար էլ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր