Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում․ Սիս գյուղի բնակիչները 3 տարի սպասում են գազաֆիկացման խնդրի լուծմանը և օգնության խնդրանքով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայրի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում՝ իրենց բողոքի և պահանջի ձայնը հասցնելու համապատասխան կառույցներին և հատկապես «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով վերջնականապես լուծում տալ գյուղի գազաֆիկացման խնդրին։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ դեռ շուրջ 3 տարի առաջ Մասիսի համայնքապետարանի միջոցներով գյուղում իրականացվել են գազատար համակարգի կառուցման աշխատանքներ։ Անցկացվել է հիմնական խողովակաշարը, և գյուղի մի քանի ընտանիքներ նույնիսկ հասցրել են բաժանորդագրվել, սակայն բնակիչների ճնշող մեծամասնությունը մինչ օրս զրկված է կապույտ վառելիքից օգտվելու հնարավորությունից։
«Գյուղի շուրջ 99 տոկոսը մինչ այսօր գազ չունի։ Տները ստիպված ենք ջեռուցել հոսանքով, փայտով կամ այլ միջոցներով։ Նույնիսկ դպրոցի շենքն է փայտով ջեռուցվում, այն դեպքում, երբ գազատարը հասնում է մինչև դպրոց։ Մեզ ասում են, թե ինչ-որ չափանիշների խնդիր կա, բայց արդեն երեք տարի է՝ հարցը մնում է օդում կախված»,- նշում էին բնակիչները։
Գյուղացիների խոսքով՝ հատկապես ձմռան ամիսներին ստեղծվող իրավիճակը դառնում է առավել ծանր, քանի որ էլեկտրաէներգիայի և փայտի ծախսերը զգալի բեռ են դառնում ընտանիքների համար։ Նրանք վստահեցնում են, որ բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն մինչ այժմ խնդիրը լուծում չի ստացել։
Սիսի բնակիչները նաև դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ վարչապետը լավ ծանոթ է իրենց գյուղի խնդիրներին և հույս հայտնելով, որ նրա միջամտությամբ հարցը վերջապես կստանա դրական լուծում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։