211652_close_icon
views-count58022 դիտում article-date 09:48 10-05-2018

Քննչական բաժինը պարզել է Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-դ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մայիսի 8-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Մովսիսյանը, BYD-ը վարել է Երևան քաղաքի Մուշական թաղամասի բնակիչ՝ 54-ամյա Հակոբ Պողոսյանը, իսկ Opel-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Հարություն Գալուստյանը։ Վթարի հետևանքով Հ. Պողոսյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Աէլիտա Միքայելյանը և Հ. Մովսիսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ Սվետլանա Քալանթարյանը և 32-ամյա Նունե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Մովսիսյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, Հ. Պողոսյանն աշխատում էր «Ավեո» տաքսի ծառայությունում, իսկ վիրավորներից Ս. Քալանթարյանը՝ Հ. Մովսիսյանին պատկանող ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, Ն. Սահակյանն էլ՝ Երևանի բարձրագույն բուհերից մեկում՝ որպես տնտեսագիտական ֆակուլտետում դասախոս։ Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/09/1095586/]ներկայացրել [/url]էր տեսանյութ՝ ինչպես էր մայիսի 8-ին Երևանի Էրեբունի փողոցում՝ զինկոմիսարիատի հարևանությամբ, տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեսանյութում երևում էր, որ դեռևս անհայտ պատճառներով Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում BYD-ին ու Opel-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր