211652_close_icon
views-count66734 դիտում article-date 11:08 30-10-2017

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Աբովյան» սուպերմարկետի տնօրենին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի դիմաց հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser Prado մակնիշի 08 OD 880 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում պարզվում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Ավդալյանին, ով «Աբովյան» սուպերմարկետի տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր