211652_close_icon
views-count63117 դիտում article-date 21:05 26-10-2017

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Ալավերդի քաղաքի բնակարաններից մեկում բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին- Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածի 12-րդ շենքի 39 բնակարանի բնակիչը արդեն 3-րդ օրն է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ժամանելով նշված հասցե, ընթերականների ներկայությամբ, ինչպես նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբի հետ՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ, բացել են տան դուռը, որտեղ հյուրասենյակում՝ սեղանի մոտ, բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 82- ամյա Սոֆյա Ասլանովայի դին: Քանի որ սենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, տեղում ժամանած դատաբժիշկը վերջնական եզրակացություն չի տվել: Տեղում աշխատել է նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական խումբը: Դեպքի վար է ժամանել նաև Ալավերդու շտապօգնության բրիգադը, ինչպես նաև «ԳազպրոմԱրմենիա» Ալավերդու մասնաճյուղի հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր