211652_close_icon
views-count33921 դիտում article-date 14:52 25-10-2017

Ձորաղբյուրում բախվել են 33-ամյա վարսավիրի Nissan Teana-ն ու 33-ամյա ՀԿ-ի նախագահի Nissan March-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ՝ 33-ամյա Արսեն Սարգսյանի վարած Nissan Teana մակնիշի 96 AN 966 համարանիշի և 33-ամյա Արմեն Ղազարյանի վարած Nissan March մակնիշի 35 AF 801 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan March-ի ուղևոր՝ 26-ամյա Լուսինե Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանն աշխատում է «Հեղինե» ԱՁ-ում՝ որպես վարսահարդար, իսկ Ա. Ղազարյանը՝ «Երիտասարդական ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր