211652_close_icon
views-count30917 դիտում article-date 10:26 06-05-2017

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan Teana-ն, Nissan March-ը և Renault Logan-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի թիվ 31 շենքի դիմաց բախվել են Տիգրան Ղարաբաղցյանի վարած Nissan March մակնիշի 95 VP 995 համարանիշի, Մուշեղ Սարգսյանին պատկանող Nissan Teana մակնիշի 35 AՏ 194 համարանիշի և Համլետ Եղիազարյանին պատկանող Renault Logan մակնիշի 937 ԼV 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդ Հ. Եղիազարյանը, նրա ուղևորներ՝ 20-ամյա Գևորգ Երեմյանը և 21-ամյա Նարեկ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղում օգնություն է ստացել նաև Nissan Teana-ի ուղևոր՝ 27-ամյա Արայիկ Գրիգորյանը։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր