211652_close_icon
views-count6491 դիտում article-date 16:12 18-10-2017

Սիրիայում սպանվել է հայտնի գեներալ Իսսամ Զահրեդինը

Սիրիայի Սաքեր կղզու շրջանում այսօր ականի պայթյունից ստացած վնասվածքներից մահացել է կառավարական զորքերի հայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինիս վրա էր դրված Դեյր ազ-Զորի պաշտպանության պատասխանատվությունը։ Ճգնաժամի սկզբից Զահրեդդինը ղեկավարել է հանրապետական գվարդիայի ջոկատները և «մաքրել» Դամասկոսի թաղամասերը ԻՊ ահաբեկիչներից, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում վերահսկում էր պաշարված Դեյր ազ-Զոր քաղաքի ինքնապաշտպանությունը։

Նմանատիպ նյութեր