211652_close_icon
views-count1687 դիտում article-date 13:54 17-10-2014

Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել

Հալեպում կառավարական զորքերի շարքերում կռվող իրանցի գեներալ է սպանվել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Տեղեկությունների համաձայն՝ 45-ամյա Ջաբբար Սիրիսավին, ով Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Ցամաքային զորքերի շտաբի պետն էր, սպանվել է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Իր հերթին «Իսլամական ճակատ»-ի դաշտային հրամանատար Իսնայիլ Ահմեդը պնդում է, որ Թեհրանը մեծ գումարներ է վճարում իր երկիր ժամանած աֆղանցիներին և ուղարկում նրանց Սիրիա՝ կռվելու ԻԼԻՊ-ի դեմ:

Նմանատիպ նյութեր