211652_close_icon

Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել

views-count2435 դիտում article-date 14:02 09-10-2015
Սիրիայում նախօրեին սպանվել է Իրանի Իսլամական Հեղափոխության Պահակազորի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ բրիգադիր-գեներալ Հոսսեին Համադանին, հաղորդում է ԻԻՀՊ պաշտոնական կայքը: Ըստ տեղեկությունների՝ գեներալը սպանվել է Հալեպից ոչ հեռու, սիրիացի զինվորականների հետ խորհրդակցություն անցկացնելու ժամանակ: 2005 թվականին Համադանին նշանակվել էր Պահակազորի հրամանատարի տեղակալ: Իսկ Սիրիայում ծառայում էր որպես խորհրդատու՝ ռազմական ոլորտում:

Նմանատիպ նյութեր