211652_close_icon
views-count1475 դիտում article-date 18:15 20-01-2015

Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել

Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է Իրանի զինված ուժերի գեներալ Մոհամեդ Ալահդադին: Նախնական տեղեկություններով՝ Սիրիայի «Հոլանդական բարձունքներ» կոչվող հատվածը, որտեղ գտնվել է գեներալը, հրթիռակոծվել է Իսրայելի ուժերի կողմից: Նա Սիրիայում աշխատում էր որպես Բաշար Ասադին սատարող սիրիացի զինվորականների խորհրդատու: «Հզբոլահ» շիիթական շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ հրթիռակոծման ժամանակ զոհվել են շարժման 6 զինյալներ: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ մահացել են նաեւ 6 իրանցի զինվորականներ:

Նմանատիպ նյութեր