211652_close_icon
views-count95267 դիտում article-date 23:26 17-10-2017

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. նախկին պատգամավորին պատկանող գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում. սկսվել է գազի ուժեղ արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Բաղրամյանի վարչական տարածքում Մյասնիկյան գյուղի բնակիչ, 35-ամյա Գեղամ Խաչատրյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի գազաբալոններով բարձված ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, հայտնվել է ձորակում, ինչից առաջացել է գազի ուժեղ արտահոսք: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թոռնիկ Պողոսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները նշված հատվածում հսկողություն են կատարում, որպեսզի քաղաքացիները չմոտենան ձորում հայտնված ավտոմեքենայի մոտ, քանի որ գազաբալոններից ուժեղ գազ է դուրս գալիս և տարածքում գազի հոտ է տարածվել: Փրկարարները պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչև բոլոր գազաբալոնները դատարկվեն, որ հետո միայն կարողանան ավտոմեքենան անվտանգ դուրս բերել երթևեկելի գոտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Դավթյանին: Թե ինչն է եղել մեքենայի՝ ձորում հայտնվելու պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասոում էին. «Երջանիկ պատահականություն է, որ պայթյուն տեղի չի ունեցել, հակառակ դեպքում՝ պայթյունն իր աղետալի հետևանքները կթողներ շրջակա միջավայրի ու բնակչության վրա»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր