Ավտովթար-հրդեհ՝ Արմավիրի մարզում․ Նալբանդյանում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի․ վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Հարությունյանը և Աշոտ Ներսիսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ռադիկ Հ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։