211652_close_icon
views-count82701 դիտում article-date 23:08 16-10-2017

Արտակարգ դեպք Արարատի մարզում. մայրը պնդում է, որ իր 8–ամյա տղայի նկատմամբ համագյուղացի, 17–ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 38-ամյա Մարինե Մ.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությունում հայտնել է, որ օրեր առաջ Մարմարաշեն գյուղի հողատարածքներից մեկում իր համագյուղացի, 17-ամյա Գ. Ղ.-ն իր տղայի՝ 8-ամյա Ս. Մ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղ.-ն սովորում է հանրապետությունում գործող քոլեջներից մեկի 3-րդ կուրսում: Ս. Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր