211652_close_icon
views-count4833 դիտում article-date 21:32 10-10-2017

Ռուսաստանի դպրոցներում 2018-ից շախմատ կդասավանդեն

Ռուսաստանի դպրոցներում 2018 թվականից շախմատը կարող է պարտադիր առարկա դառնալ: ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ մոտակա երկու տարիներին դպրոցների տարրական դասարաններում շաբաթական մեկ ժամ շախմատ է դասավանդվելու, հայտնում է [url=https://www.gazeta.ru/science/2017/10/10_a_10925894.shtml]gazeta.ru[/url]-ն: Նախարարի խոսքով, ծրագիրն այնպես է կազմվելու, որ ցանկացած ուսուցիչ կարողանա մեթոդական խորհուրդների միջոցով երեխաներին շախմատ խաղալ սովորեցնել: Վասիլևան նշել է, որ նախարարությունը նախապատրաստական մեծ աշխատանք է տարել և համոզվել, որ շախմատն իրոք օգուտ է բերում երեխաներին:

Նմանատիպ նյութեր