4643 դիտում
22:22 24-02-2014
Շախմատ. Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը կանցկացվի Երևանում
Ս. թ. մարտի 2-15-ը Երևանում անցկացվելու է Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը, հայտնում է Armchess.am-ը:
Բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սկիզբը` ժամը 21:00-ին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:Խաղերը կկայանան ՙԷլիտ պլազա՚ բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է:
Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից:Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10):Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթին:Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական եւ 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես:
Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան):Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գիորգի Գիորգաձեն (Վրաստան) եւ միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան):
Նմանատիպ նյութեր
3503 դիտում
17:06 11-04-2017
Մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը. ուղիղ միացում
3807 դիտում
17:51 31-05-2017
Մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը
2656 դիտում
16:18 25-08-2021
Ռեյկյավիկում մեկնարկում է տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը. Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
Այս բաժնից
2362 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2713 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4021 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային