39029 դիտում
11:40 08-10-2017
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 38-ամյա վարորդը LADA 110-ով բախվել է թունաքիմիկատների խանութի երկաթե կառուցատարրերին և տապալել էլեկտրասյուներ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Շահումյան գյուղում Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Միքայելյանը իր վարած LADA 110 (ВАЗ-2110) մակնիշի 35 AO 636 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թունաքիմիկատների խանութի երկաթե կառուցատարրերին և տապալել էլեկտրասյուներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ՝ Վ. Միքայելյանը և մեկ ուղևոր տեղափոխվել են նախ Արտաշատի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+