211652_close_icon
views-count131363 դիտում article-date 22:31 03-07-2016

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ 37-ամյա վարորդը BMW X5-ով տապալել է էլեկտրասյուներ և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել․ կա 1 զոհ և 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW X5 մակնիշի 74 SS 444 համարանիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյուներին, տապալել այն, այնուհետև մի քանի պտույտ շրջվելով բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դրապասին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ․ Հակոբյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել, իսկ նրա ուղևորուհին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մարիամ Մկրտումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Կարապետյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիիչ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարդգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նաիրիի հրշեջ- փրկարարական ջոկատը, 1 մարտական հաշվարկով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000] Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր