211652_close_icon
views-count10112 դիտում article-date 09:42 04-10-2017

Խաչիկյանի յուրացրած մոտ 290 մլն դրամի վերադարձը նախարարության իրավասությունից դուրս է. Արտեմ Ասատրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամենևին էլ չի հետաքրքրվում՝ վերջերս ազատ արձակված, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձրե՞լ է պետությունից յուրացրած մոտ 290 մլն դրամը, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք հետևողական կլինի՞, որպեսզի նախարարությանը հատկացված միջոցներից յուրացված գումարները վերադարձվեն, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է. «Կարծում եմ՝ հարցն իրավապահ ոլորտին է վերաբերում, և այդ գործընթացները դուրս են սոցիալական ապահովության ծառայության ոլորտից: Ես տեղեկատվություն չունեմ այդ գումարների վերադարձված լինել կամ չլինելու մասին, ամեն դեպքում դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը մեր նախարարության իրավասությունից դուրս է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր