144055 դիտում
16:34 02-10-2017
Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները վնասազերծել են հիվանդասենյակում կրակոցներ արձակողին և փախուստի դիմած կալանավորին
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողները, կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողների և «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում փախուստի դիմած կալանավորի և ինքնաձիգով կրակոցներ արձակած ոստիկանների կողմից վնասազերծվածի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2203 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)