57956 դիտում
16:54 01-10-2017
Աբովյանում 18-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Վարդան Կարապետյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ ՎՏԲ բանկի հարևանությամբ, իր վարած Nissan Tiida մակնիշի 90 ZX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 3-ամյա Նիկա Խաչատրյանին:
Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ատոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+