211652_close_icon
views-count60082 դիտում article-date 11:56 01-10-2017

17-ամյա աղջիկը դիմել է իրավապահներին և հայտնել՝ քարե շինության մեջ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն են ունեցել իր հետ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի բնակչուհի, 17-ամյա Մարինե Մ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ Էդգար Գ.-ն, հակառակ իր կամքին, ստիպողաբար և բռնություն գործադրելով՝ Երևան –Արմավիր ավտոճանապարհին՝ ինչ-որ քարե շինության մեջ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանավել է նաև դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր