35182 դիտում
11:26 01-10-2017
28-ամյա զինծառայողը բժիշկներին մեղադրում է 51-ամյա մոր մահվան մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մ.-ի դիմումի կապակցությամբ:
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետաքննչական բաժանմունքւոմ հայտնել է, որ 2 ամիս առաջ իր մայրիկին՝ 51-ամյա Նաիրա Մ.-ին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատել են:
Գևորգ. Մ.-ն հայտնել է նաև, որ բժիշկները նրան վիրահատել են և գտնում է, որ նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեկ մայրը մահացել է:
Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Մ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
13662 դիտում
13:56 03-11-2015
Իմ մորն արնաքամ արեցին. երգչուհի Աիդա Սարգսյանը մոր մահվան մեջ մեղադրում է բժիշկներին
63739 դիտում
10:39 20-08-2023
Նորածնի մահվան դեպք Երևանում. 26-ամյա հայրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր երեխայի մահվան մեջ