13707 դիտում
13:56 03-11-2015
Իմ մորն արնաքամ արեցին. երգչուհի Աիդա Սարգսյանը մոր մահվան մեջ մեղադրում է բժիշկներին
Նոյեմբերի 1-ին մահացել է երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը, ինչի մեջ երգչուհին մեղադրում է բժիշկներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա գրառումը ներկայացնում է ստորեւ.
«Շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է անժամանակ մայր կորցնել, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթեւ ձեռքով:
Իմ մորն արնաքամ արեցին` գաստրասկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց, եւ ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք եւ անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորն արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ առողջ մարեց անգրագետ բժիշկների պատճառով իմ երիտասարդ մայրը, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլեւս ինձ հետ չէ: Վաղը իմ մոր հոգեհանգիստն է»:
Նմանատիպ նյութեր
15124 դիտում
08:34 05-11-2015
Նոր մանրամասներ երգչուհի Աիդա Սարգսյանի մոր մահվան դեպքից. «Ժողովուրդ»
35269 դիտում
11:26 01-10-2017
28-ամյա զինծառայողը բժիշկներին մեղադրում է 51-ամյա մոր մահվան մեջ
Այս բաժնից
706 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան
742 դիտում
10:25 04-01-2025
Հերոսությունը պետք է առօրեականացվի, առօրյան՝ հերոսականացվի․ Նիկոլ Փաշինյան