211652_close_icon
views-count197306 դիտում article-date 15:05 28-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը՝ խոշոր վթարի պատճառ, կան 1 տասնյակից ավելի վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհահատվածում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվ են գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ժամանել է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մինչև կժամանեին շտապօգնության բրիգադները։ Բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նշված բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվեց բժշկական փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, քանի որ մեկ այլ ավտոմեքենա էլ է վնասվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 239+
239+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր