211652_close_icon
views-count127916 դիտում article-date 12:04 28-09-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվելով հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 72/2 շենքի 21 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արամայիս Մնացականյանը Mercedes մակնիշի 17 XQ 007 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվելով հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր