11733 դիտում
12:35 14-03-2016
35-ամյա վարորդը Mitsubishi IO-ով Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բետոնե պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան փողոցի բնակիչ, 35-ամյա Ռիտա Գասպարյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս Mitsubishi Pajero IO մակնիշի 31 ՕՍ 006 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել մայրուղում գտնվող բաժանարար հատվածից և բախվել բետոնե պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարան ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, քանի որ բախման հետևանքով մեքենայում առաջացել էր գազի արտահոսք:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Սուրեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+