211652_close_icon
views-count69173 դիտում article-date 13:36 23-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. կանանց վիճաբանությունն ավարտվել է «ԵրևանԳազ» Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի ծառայության գծով պետի տեղակալի՝ հիվանդանոցում հայտնվելով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արամյանց» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Պապյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Լեոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Կարեն Գրիգորյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության «ԵրևանԳազ» Մալաթիա-Սեբաստիա մասնաճյուղի ծառայության գծով պետի տեղակալ, այգում նկատել է, որ 2 կանայք վիճաբանում են՝ միմյանց հասցեին տալով հայհոյանքներ։ Կ. Գրիգորյանը փորձել է կարգի հրավիրել նրանց՝ հորդորելով, որ իրենց կարգի հրավիրեն, և այդ ժամանակ կանանցից մեկը դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը պարզում է խորհրդավոր կանանց ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր