141944 դիտում
09:30 07-06-2018
Արտակարգ դեպք Երևանում. «Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, տուժածների մեջ են բուժքույրն ու օպերատորը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մուրացան» պոլիկլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լիանա Ն.-ն ձեռքով հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սաթենիկ Վ.-ին և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարինե Պ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով նրանք մարմնի տարբեր մասերում ստացել են ֆիզիկական ցավ, իսկ դեռևս չճշտված անծանոթ մի կին էլ ոլորել է Լիանա Ն.-ի ձեռքը ու հարվածներ հասցրել նրան։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սաթենիկ Վ.-ն աշխատում է նշված պոլիկլինիկայում բուժքույր, իսկ Մարինե Պ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես օպերատոր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Լիանա Ն.-ն, ով ներս է մտել պոլիկլինիկա, խանգարել աշխատակիցների աշխատանքային պրոցեսը, անվայելուչ արտահայտություններ արել բժիշկների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք պարտավոր են տաքսու փողը վճարել, պահանջելով, որ նրանք պետք է տաքսիստին վճարեն 5 հազար դրամ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
45752 դիտում
18:08 22-09-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Թիֆլիս» ռեստորանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)