211652_close_icon
views-count267653 դիտում article-date 11:22 30-10-2020

Արտակարգ դեպք Երևանում. Կենտրոնի թաղապետարանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. ժամանել են «Կարմիր բերետները»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ Մագդա Սարգսյանին, ոստիկանություն են հրավիրել թաղապետարանի աշխատակիցներ Լաուրա Առաքելյանին և Նարինե Դեմիրճյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 17;40-ի սահմաններում թաղապետարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Սարգսյանի և Լ. Առաքելյանի միջև, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով միմյանց հասցրել են հարվածներ։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտորանական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջիններս բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր