211652_close_icon
views-count61893 դիտում article-date 15:42 19-09-2017

Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում մի քանի վայրկյանում թալանել են 5 ավտոմեքենաների, Ոստիկանությունը փնտրում է կեղծ «Դետոչկինին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանի կողմից հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևանում տեղի ունեցած գողությունների փաստով։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արտակ Է.-ն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իրենց շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում տեղի է ունեցել մի քանի ավտոմեքենաներից գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 18-ը, ժամը 09։30-ն ընկած ժամանակահատվածում, որտեղ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արտակ Է.-ին պատկանող Hyundai մակնիշի 30 DD 130 համարանիշի, 32-ամյա Քաջիկ Սուքիասյանին պատկանող Nissan մակնիշի 44 GD 707 համարանիշի ավտոմեքենաների դռների ապակիները՝ հավանաբար փորձելով գողություն կատարել, իսկ 37-ամյա Արման Ստեփանյանին պատկանող BMW մակնիշի 32 PՏ 332 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են իրեր, իսկ 42-ամյա Հայկ Մկրտչյանին պատկանող Mitsubishi մակնիշի 566 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ռեգիստրատորը և 260 հազար դրամ։ Գողերը 27-ամյա Թովմաս Դոխոյանին պատկանող Audi մակնիշի 21 TD 021 համարանիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական փոխարկիչ և օծանելիքներ, ինչպես նաև դրամապանակ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ մեր օրերի կեղծ «Դետոչկինին» կամ «Դետոչկիններին» հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր