18040 դիտում
15:23 12-10-2017
Զգուշացիր ավտոմեքենայից կամ Երևանում ինչպես թալանել բանտի բժշկի և «Մայամի»-ի ադմինիստրատորի ավտոմեքենաները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են Հալաբյան փողոցի բնակիչ՝ 58-ամյա Արթուր Եղիազարյանին պատկանող Opel մակնիշի 22 GG 227 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան կայանված է եղել շենքի բակում և առավոտյան Ա. Եղիազարյանը, ով աշխատում է Վարդաշեն (Ոստիկանների բանտ) քրեակատարողական հիմնարկում՝ որպես բժիշկ, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոեմեքենայի վրայից բացակայում է գազաբալոնը, ծածկոցի թափարգելը, էլեկտրական մարտկոցը և գազի բալոնի կարգավորման համակարգը։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Երեկ նմանատիպ մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Շենգավիթի վարչական տարածքում։
Արտաշիսյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արմեն Մկրտչյանը Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով շենքի բակում կայանված իրեն պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 FM 323 համարանիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցն ու կարևոր գործիքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանն աշխատում է «Մայամի» ՍՊԸ-ում՝ որպես ադմինիստրատոր։
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37890 դիտում
15:42 13-11-2018
Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում փորձել են թալանել Տարոն Մարգարյանին պատկանող «գոլդ» համարանիշներով Toyota-ն