105220 դիտում
22:34 17-09-2017
Տեղեկությունները, թե Էջմիածնում կրակոցներ են հնչել, իրականությանը չի համապատասխանում. Տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ
Քիչ առաջ վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի ) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Այս պահին հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը:
Տեղեկություննրերը, թե Վաղարշապատում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ոչ մի կրակոցներ չեն հնչել:
Գ. Շամշյանի տեղեկություններով` դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: Հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: