211652_close_icon
views-count93516 դիտում article-date 12:48 18-12-2016

Տեղեկությունները, թե հարձակում է եղել «Jose» գիշերային ակումբի վրա և հնչել են կրակոցներ՝ իրականությանը չեն համապատասխանում. ավտոմատավորը «Աբուլիկ» մականվամբ բենզինի գործ անող է, ով կարճ ժամանակում հյուրընկալվեց ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Խանջյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ «Jose» գիշերային ակումբի ավտոկայանատեղիում նկատել են մի քաղաքացու, ում մոտ եղել է զենքին նմանվող առարկա: Ոստիկանության ծառայողները մոտենալով այդ քաղաքացուն, ով եղել է Porsche Cayenne մակնիշի 10 MT 010 համարանիշի ավտոմեքենայով՝ պահանջել են, որպեսզի այդ երիտասարդը իրենց հանձնի հրազենին նմանվող առարկան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ այդ տղան սկսել է «Գյուլնար տատու հեքիաթները պատմել», սակայն ոստիկանության ծառայողները կարողացել են ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նրա ձեռքից խլել ձենքը, ինչի արդյունքում էլ ոչ մի կրակոց՝ ոչ ոստիկանության ծառայակիցների կողմից, ոչ էլ այդ երիտասարդի կողմից չի հնչել: Մինչդեռ վաղ առավոտվանից զանգվածային էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ «դարի հանցագործություն» անվան տակ հանրությանը տեղեկացրել են, որ զինված հարձակում է տեղի ունեցել նշված գիշերային ակումբի վրա, որ ոստիկաններ կան վիրավոր և այլն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը խլելու ժամանակ ոստիկանության ծառայողը ավտոկայանատեղիում եղած մերկասառույցի պատճառով սայքաթել է , իսկ այդ երիտասարդը դիմել է իր Porsche Cayenne-ով փախուստի, սակայն ժամեր անց իմանալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրանական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկաններն արդեն դուրս են եկել իր հետքի վրա՝ մեղայականով ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև Porsche Cayenn-ը և «Սայգա» տեսակի ակոսափող որսորդական ինքնաձիգը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «պորշա- սայգայատերը» հանդիսանում է Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, «Աբուլիկ» մականվամբ 22-ամյա Ալբերտ Էդիկի Մուրադյանը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է որպես բենզալցակայաններ աշխատացնող: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Միքայել Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: «Սայգա» տեսակի հրազենն առգրավված է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքի խլման ժամանակ Ա. Մուրադյանը կծել է ոստիկանության աշխատակցի ձեռքը: Տեղին է հիշել խորհրդային հայտնի ֆիլմը՝ «Կովկասի գերուհին», երբ սիրված դերասան Ֆրունզիկը Շուրիկին ասում էր. «Նա կդիմադրի, կկծի, բայց դա հին ավանդույթ է»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր