135638 դիտում
21:23 15-09-2017
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի՝ մի մասը տեղափոխվել է Հրազդանի, մի մասը՝ Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սապայակն գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Բախման հետևաքով ГАЗ 3302-418-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել կամրջի արգելապատնեշները և գլխիվայր հայտնվել կամրջի վտանգավոր եզրագծում: Բարեբախտաբար, չի հայտնվել ջրանցքում, իսկ Toyota-ն հարվածել ու պոկել է նոր տեղադրված երկաթե արգելապատնեշները:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու Հրազդանի ոստիկանապետը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարատկի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենաները վերամբարձ կռունկի և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Հրազդանի բաժի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+