211652_close_icon

Տիգրան Ավինյանի հանձնարարականով շարունակվում Է վարորդների գլխին պատուհաս դարձած մարդաբոյ փոսերի փոսալցումը․ այն սկսվել է Թբիլիսյան, Արտաշատի խճուղիներում, Վարդանանց, Աճառյան, Հալաբյան, Քըրք Քըրքորյան, Դավիթ Բեկի փողոցներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count871 դիտում article-date 10:51 16-02-2026
Երեկ՝ փետրվարի 15-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում սկսվել են փոսալցման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները Երևանի քաղաքապետի կարգադրությամբ դրվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Երևանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի և վարչական շրջանների ղեկավարի վրա։

Ողջ գիշեր փոսալցման աշխատանքներ են իրականացվել Թբիլիսյան և Արտաշատի խճուղիներում, Վարդանանց, Աճառյան, Հալաբյան, Քըրք Քըրքորյան (նախկին Լենինգրադյան), Դավիթ Բեկի փողոցներում։

Տեղում փոսալցման աշխատանքները կատարողների անվտանգությունը պահպանում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Այսօր՝ փետրվարի 16-ին, կեսգիշերից հետո շարունակվելու են աշխատանքները մինչև վերջնական ավարտ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ ասում էին.

«Մեռանք ավտոմեքենաները ջարդելով, մեռանք դզող-փչողների մոտ տանելով։ Նույնիսկ լինում էին դեպքեր, որ արհեստավորի մոտից դուրս էինք գալիս, մի քանի ժամ հետո նորից ինչ-որ փոսի մեջ էինք հայտնվում ու էլի մեքենան տանում էինք արհեստավորի մոտ, որոշ դեպքերում էլ պատվիրում էինք շարժական վուլկանիզացիա էր մոտենում։

Հիմա տեսնում ենք, որ սկսվել են փոսալցման աշխատանքները, բայց դե եթե ժամանակին ընդունող կառույցը տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը ստուգեր որակը ու տեսներ, որ  անորակ ասֆալտապատում էր կատարվել, տուգաներ էդ ընկերություններին ու պարտավորեցներ որակյալ ասֆալտ անել, էդ ասֆալտը հաստատ մի 5 տարի կգնար։ Կոմունիստների ժամանակ ասֆալտ էին անում, 20-25 տարի դիմանում էր ասֆալտը։ Իսկ հիմա էս փոսալցումը ճիշտ ա մեզ փրկում է ավտոմեքենաներ սարքելուց, անվահեծաններ կոտրելուց ու անիվներ պայթեցնելուց, բայց գոնե հիմա չենք ընկնի փոսերը»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր